27.02.2020 09:56

Նուրմագոմեդով. Մաքգրեգորը խուսափում է մրցել ուժեղ մարզիկների հետ

Նուրմագոմեդով. Մաքգրեգորը խուսափում է մրցել ուժեղ մարզիկների հետ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը գնահատել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորությունը:

«Մարդիկ ցանկանում են տեսնել մեր երկրորդ մենամարտը, սակայն նրանց մեծամասնությանը հետաքրքրում է մենամարտին նախորդող ու հաջորդող շոուն: 

Մաքգրեգորը խուսափում է մրցել ուժեղ մրցակիցների հետ: Նա հաղթեց վերջին 10 մենամարտում միայն 3 հաղթանակ տարած մրցակցի և բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ Քոնորը վերադարձել է»,- ռուսաստանցի մարզիկի խոսքը փոխանցում է TMZ-ը: