27.02.2020 10:29

Արսեն Վենգերն առաջարկում է վերացնել արտագնա խաղում խփած գոլի առավելությունը

Արսեն Վենգերն առաջարկում է վերացնել արտագնա խաղում խփած գոլի առավելությունը

ՖԻՖԱ-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար, Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հորդորել է վերացնել եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆում գործող արտագնա հանդիպումներում խփած գոլի առավելությունը։

«Թիմերը տանը խաղում են մտքով, որ ամեն բաց թողած գոլը կիսով չափ նշանակում է մրցաշարից դուրս մնալ։ Տպավորություն է, որ այդ կանոնը մեծ արգելք է, քանի որ սեփական խաղադաշտում ֆուտբոլիստները ստիպված են շատ ուշադիր լինել պաշտպանությունում։

Վաղուց եմ առաջարկել հրաժարվել այդ կանոնից գոնե մինչեւ լրացուցիչ ժամանակը, քանի որ ժամանակակից ֆուտբոլում այդ կանոնը որեւէ հիմնավորում չունի։

Այդ կանոնը հայտնվել էր, քանի որ արտագնա հանդիպումը չէր ցուցադրվում հեռուստատեսությամբ, իսկ խաղադաշտերը վատ վիճակում էին։ Կարծում եմ՝ կանոնի վերացումը կլիներ լավ որոշում»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։ 

Այս ամիս  Վենգերը կոչ էր արել նաեւ փոփոխություն մտցնել «խաղից դուրս վիճակի» կանոնում։