27.02.2020 11:00

«Արսենալը» պատրաստ է ամռանը վաճառել Օբամեյանգին

«Արսենալը» պատրաստ է ամռանը վաճառել Օբամեյանգին

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ամռանը կքննարկի թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, հաղորդում է Daily Mail-ը։

Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» եւ Միլանի «Ինտերը»։ 30-ամյա ֆուտբոլիստը նաեւ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, իսկ «Արսենալի» հետ դրա հավանականությունը քիչ է։

Օբամեյանգի պայմանագիրն «Արսենալի» հետ նապատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ կանեն Օբամեյանգի հեռանալը թույլ չտալու համար։