27.02.2020 11:29

VAR համակարգը կկիրառվի Ռուսաստանի առաջնության բոլոր խաղերում

VAR համակարգը կկիրառվի Ռուսաստանի առաջնության բոլոր խաղերում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 2019/20 մրցաշրջանի երկրորդ խաղաշրջանից սկսած մրցավարներին օգնող VAR համակարգը կկիրառվի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի բոլոր հանդիպումներում, տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:

2019 թվականին Ռուսաստանում VAR համակարգն օգտագործվում էր ոչ բոլոր հանդիպումներում:

Հիշեցնենք, որ ֆուտբոլում VAR համակարգն առաջին անգամ օգտագործվել է 2017 թվականին: Առաջին երկիրը, որը պաշտոնապես օգտագործել է VAR համակարգը երկրի ֆուտբոլային առաջնությունում, եղել է Ավստրալիան: