27.02.2020 12:00

«Լիվերպուլը» 5 տարվա պայմանագիր է առաջարկել Վերներին

«Լիվերպուլը» 5 տարվա պայմանագիր է առաջարկել Վերներին

Անգլիական «Լիվերպուլը» շարունակում է բանակցություններ վարել գերմանական «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների տեղափոխության նպատակով:

Liverpool Echo-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը 23-ամյա հարձակվողին առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով:

Ընթացիկ մրցաշրջանում Վերները «ՌԲ Լայպցիգի» հետ անցկացրել է 33 հանդիպում, խփել 27 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ավելի վաղ նշել էր, որ դեմ չէր լինի կարիերան շարունակել «Լիվերպուլում»՝ հաշվի առնելով Յուրգեն Կլոպի հետ աշխատելու ցանկությունը։