27.02.2020 12:23

Մադուրոն Թրամփին խնդրել է հանգիստ թողնել Վենեսուելան

Մադուրոն Թրամփին խնդրել է հանգիստ թողնել Վենեսուելան

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին՝ Բոլիվարիական Հանրապետությունը հանգիստ թողնելու խնդրանքով։

Համապատասխան հայտարարությունը Մադուրոն արել է չորեքշաբթի օրը ազգային գյուղատնտեսկան սեկտորի հետ հանդիպման ժամանակ։

«Երեկ Դոնալդ Թրամփը Հնդկաստանում էր։ Փոխանակ ԱՄՆ-ի և Հնդկաստանի փոխհարաբերությունները քննարկելու՝ նա խոսել է միայն Վենեսուելայի մասին։ Հանգիստ թողեք մեզ, Դոնալդ Թրամփ»,- ասել է Մադուրոն։

Նա հավելել է, որ իր երկիրը «ապագա ունենալու իրավունք ունի»։

Փոխանցում է tass.ru-ն։