27.02.2020 13:05

Թրամփը սպառնացել է զրպարտության համար դատի տալ ԶԼՄ-ներին

Թրամփը սպառնացել է զրպարտության համար դատի տալ ԶԼՄ-ներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի խոստացել է, որ կշարունակի դատի տալ այն ԶԼՄ-ներին, որոնք իր հասցեին զրպարտչական նյութեր են հրապարակում։

Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցում այդպես է մեկնաբանել  The New York Times թերթի դեմ դատական հայց ներկայացնելու՝ իր նախընտրական շտաբի որոշումը։

Հայցվորի կարծիքով՝ այդ թերթը իր վերլուծական հոդվածներից մեկում կեղծ տվյալներ է հրապարակել, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ նախագահի նախընտրական շտաբի կապերին և 2016 թ․ ընտրություններին Մոսկվայի միջամտությանը՝ ամերիկյան կողմից սանկցիոն ռեժիմը թուլացնելու և երկկողմ հարաբերություններ հաստատելու դիմաց։

«Եթե դուք կարդաք այդ հոդվածը, ապա կհասկանաք, որ այն դուրս է մեկնաբանության սահմաններից։ Դա մեկնաբանություն չէ, դա շատ ավելին է, քան մեկնաբանությունը։ Նրանք շատ վատ են վարվել, և շատ ավելի հայցեր կլինեն,- նշել է Թրամփը և հավելել։- Վերջին տարիներին New York Times-ը հաճախ է կեղծ լուրեր հրապարակում։ Այժմ թող դա դատարանները որոշեն»։

Հիշյալ հոդվածը հրապարակվել է թերթի էլեկտրոնային տարբերակում 2019 թ․ մարտի 27-ին, հեղինակը պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Մաքս Ֆրանկելն է։

Փոխանցում է tass.ru-ն։