ԱՄՆ-ը և Հարավային Կորեան հետաձգում են համատեղ զորավարժությունները

Նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան որոշել են հետաձգել համատեղ զորավարժությունների անցկացումը, որոնք պետք է սկսվեին հաջորդ շաբաթ։
Այդ մասին ասվում է Կորեական թերակղզում ամերիկյան զորքերի հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի։
«Covid-19-ի հետ կապված՝ Կորեայի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված ամենաբարձր մակարդակի տագնապի լույսի ներքո Կորեայի և ԱՄՆ-ի դաշինքը որոշել է հետաձգել համատեղ զորավարժությունները՝ մինչև հետագա կարգադրությունները»,- ասվում է հրապարակված փաստաթղթում։
Երկուշաբթի Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել էր, որ երկու երկրները քննարկում են վարակի պատճառով զորավարժությունները հետաձգելու հնարավորությունը։
Փոխանցում է tass.ru-ն։