27.02.2020 15:05

Գերմանիայի Սահմանադրական դատարանը պաշտպանել է մարդու՝ ինքնասպան լինելու իրավունքը

Գերմանիայի Սահմանադրական դատարանը պաշտպանել է մարդու՝ ինքնասպան լինելու իրավունքը

Գերմանիայի Սահմանադրական դատարանը անօրինական է ճանաչել էվթանազիայի լիակատար արգելքը։

Այդպիսով՝ ուժը կորցրած է համարվում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ էր նախատեսում ինքնասպանության կազմակերպմանը օգնելու համար։ Այդ օրենքն ընդունվել էր հինգ տարի առաջ։

Սահմանադրական դատարանի կարծիքով՝ մարդու հիմնարար իրավունքները նախատեսում են ինքնուրույն և սեփական հայեցողությամբ տնօրինել սեփական կյանքը։ «Այդ ազատութունը ներառում է նաև ինքնասպանություն գործելու իրավունքը, ուրիշների օգնությունը խնդրելու և այդ նպատակով արված առաջարկներն ընտրելու իրավունքը»,- ասվում է որոշման մեջ, որը հրապարակել է Գերմանիայի ՍԴ նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն։

Սահմանադրական դատարանն առաջարկում է պասիվ էվթանազիայի արգելքի փոխարեն մշակել և սահմանել կյանքից կամավոր հեռանալու կանոններ։

Ակտիվ էվթանազիան, այսիանքն՝ մարդուն իր իսկ համաձայնությամբ մեռցնելը, նախկինի պես՝ հավասարեցվում է սպանությանը։

Ինքնասպանության հարցում օգնության վերաբերյալ քրեական հոդվածը բողոքարկել են մի խումբ անբուժելի հիվանդներ և նրանց բժիշկները։ Նրանց խոսքով՝ այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեռնելու ցանկություն ունեցողները ստիպված են հույսները դնել իրենց վրա։ Նրանք փորձում էին գնալ  արտասահմանյան այն երկրները, որտեղ էվթանազիան թույլատրվում է։

Փոխանցում է euronews-ը։