28.02.2020 09:00

Դուբայ. Ջոկովիչը հաղթեց Խաչանովին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Դուբայ. Ջոկովիչը հաղթեց Խաչանովին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակ է տարել Դուբայում անցկացվող АТР 500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում: 

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչը 1 ժամ 8 րոպե տևած պայքարում 6:2, 6:2 հաշվով հաղթանակ է տարել ռուսաստանցի Կարեն Խաչանովի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) – Ռիշար Գասկե (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն 950 հազար դոլար է։