28.02.2020 09:33

Բեքհեմ. Հուսով եմ՝ Մեսին ու Ռոնալդուն միասին կխաղան «Ինտեր Մայամիում»

Բեքհեմ. Հուսով եմ՝ Մեսին ու Ռոնալդուն միասին կխաղան «Ինտեր Մայամիում»

Անգլիական ֆուտբոլի լեգենդ, ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ մտադիր է համաձայնության գալ կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի և Թուրինի «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Ինտեր Մայամի» տեղափոխության հարցում:

«Եթե մենք հնարավորություն ունենանք, ապա անպայման ֆուտբոլիստներ կհրավիրենք Եվրոպայից: «Ինտեր Մայամին» կապի մեջ է Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի ներկայացուցիչների հետ:

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի այնպես անել, որ Մեսին ու Ռոնալդուն միասին հանդես գան նույն թիմում»,- Բեքհեմի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն: 

Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում մրցելույթները սկսել է 2020 թվականի հունվարից: