28.02.2020 10:00

Անտոնիո Կոնտե․ Ոչ մի գեղեցկություն չկա դատարկ տրիբունաներով խաղում

Անտոնիո Կոնտե․ Ոչ մի գեղեցկություն չկա դատարկ տրիբունաներով խաղում

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իշխանությունների որոշումը կորոնավիրուսի տարածման պատճառով ֆուտբոլային հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների։

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Ինտեր» - «Լուդոգորեց» հանդիպումը եւս կանցնի դատարկ տրիբունաներով։

«Ոչ մի գեղեցկություն չկա դատարկ տրիբունաներով խաղում։ Ֆուտբոլն ունի հանդիսականների կարիք։ Ամենահրաշալին աջակցության մթնոլորտ զգալն է։

Իհարկե, մենք կողմ ենք մարդկանց առողջության պահպանմանն ուղղված բոլոր միջոցառումներին։ Հույս ունենք, որ շուտով իրավիճակը կկարգավորվի»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Բուլղարիայում տեղի ունեցած առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը Միլանում տեղի կունենա փետրվարի 27-ին։