28.02.2020 11:00

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» միացել են Վերների համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» միացել են Վերների համար պայքարին

Գերմանական «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է The Athletic-ը:

Տիմո Վերների ներկայացուցիչների հետ բանակցություններ են սկսել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և կատալոնական «Բարսելոնան»:

Տիմո Վերների տեղափոխությամբ հետաքրքրված է նաև անգլիական «Լիվերպուլը», որն ավելի վաղ 5 տարվա պայմանագիր էր առաջարկել 23-ամյա հարձակվողին:

Ընթացիկ մրցաշրջանում Վերները «ՌԲ Լայպցիգի» հետ անցկացրել է 33 հանդիպում, խփել 27 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ավելի վաղ նշել էր, որ դեմ չէր լինի կարիերան շարունակել «Լիվերպուլում»՝ հաշվի առնելով Յուրգեն Կլոպի հետ աշխատելու ցանկությունը։