28.02.2020 11:19

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը վաճառել Դե Խեային

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը վաճառել Դե Խեային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է քննարկել թիմի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային վաճառելու հնարավորությունը, տեղեկացնում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Խեային վաճառքից ստացվելիք միջոցները ցանկանում է օգտագործել նոր հարձակվող և կիսապաշտպան ձեռք բերելու համար:

29-ամյա դարպասապահի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 30 հանդիպման: