28.02.2020 13:00

Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող

Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող

Մոսկվայում ավարտվեց Աէրոֆլոտ օփեն շախմատի միջազգային մրցաշարը: B խմբում հաջողության հասավ Տիգրան Հարությունյանը: Նա տոնեց 5 հաղթանակ, 4 խաղ ավարտեց ոչ-ոքի, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը:

Գլխավոր մրցաշարում մեր պատվիրակներից լավագույն արդյունք ցույց տվեց Մանուել Պետրոսյանը, որը 6 միավորով զբաղեցրեց աղյուսակի 8-րդ հորիզոնականը: 

C խմբում 6,5 միավորով 9-րդը ճանաչվեց Արթուր Ղարագյոզյանը: