28.02.2020 10:49

Տեղումներ չեն սպասվում

Տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին սպասվում է անձրև:

Երևան քաղաքի փետրվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  17.00C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                     -10.70C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   2.00C