28.02.2020 11:17

Պրահայում Բորիս Նեմցովի անվան հրապարակ է բացվել

Պրահայում Բորիս Նեմցովի անվան հրապարակ է բացվել

Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Բորիս Նեմցովի անվան հրապարակի բացման արարողությունը:

Պրահայի քաղաքային խորհրդի պատգամավորները փետրվարի 24-ին քվեարկել էին  Pod kastany («Շագանակենիների տակ») հրապարակը ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործչի անունով կոչելու օգտին: Քաղխորհրդի պատգամավորների հայտարարության մեջ ասվում է, որ այդ կերպ Պրահան արտահայտում է իր համերաշխությունը ռուսաստանյան ընդդիմության և իրավապաշտպան շարժման հետ:

Հրապարակի բացումը կատարվել է Բորիս Նեմցովի սպանության հնգամյակի կապակցությամբ: Նեմցովն սպանվել է 2015 թ. փետրվարի 27-ին Մոսկվայում, Մոսկվորեցկյան մեծ կամրջի վրա:

Ի դեպ, Նեմցովի անունը կրող հրապարակում է գտնվում Չեխիայում Ռուսաստանի դեսպանատունը:

Փոխանցում է BBC-ն: