28.02.2020 13:47

Կորոնավիրուսի պատճառով փակել են ուխտավորների մուտքը Մեքքա և Մեդինա

Կորոնավիրուսի պատճառով փակել են ուխտավորների մուտքը Մեքքա և Մեդինա

Կորոնավիրուսի տարածման վերաբերյալ լուրերի հետևանքով Սաուդյան Արաբիան արտասահմանցի ուխտավորների համար փակել է մուսուլմանների սուրբ քաղաքների՝ Մեքքայի և Մեդինայի մուտքը:

Բացի այդ՝ թագավորությունում արգելված է այն երկրների՝ զբոսաշրջային վիզաներ ունեցող քաղաքացիների մուտքը, որոնցում հայտնաբերվել են նոր վիրուսով վարակման դեպքեր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս է հայտնել, որ այդ միջոցառումները Սաուդյան Արաբիային թույլ կտան ուժեղացնել երկրում համաճարակաբանական իրավիճակի վերահսկողությունը:

Մերձավոր Արևելքում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ամենատագնապալի լուրերն ստացվում են Իրանից. իսլամական հանրապետությունը այդ հիվանդությունից մահացածության ցուցանիշով երկրորդ տեղում է՝ Չինաստանից հետո: Այստեղ մահացել է 26 մարդ:

Փոխանցում է euronews-ը: