28.02.2020 14:41

Լոնդոնը Բրյուսելին նոր վերջնագիր է ներկայացնում

Լոնդոնը Բրյուսելին նոր վերջնագիր է ներկայացնում

Լոնդոնը նոր վերջնագիր է ներկայացրել Բրյուսելին. եթե առաջիկա չորս ամսվա ընթացքում գործընկերներին չհաջողվի Brexit-ից հետո հարաբերությունների վերաբերյալ թեկուզ «ընդհանուր գծերով» համաձայնության գալ, ապա բրիտանացիները կլքեն բանակցությունները, որոնց ակտիվ փուլը հաշվարկվում է մարտի սկզբից:

Երկու կողմերն էլ հանդես են գալիս ազատ առևտրի գոտի ստեղծելու օգտին, բայց չեն կարողանում համաձայնության գալ, թե ինչպես պիտի վերահսկողություն իրականացվի այդ գոտու ներսում, կամ ինչպես պետք է պայմաններ ապահովվեն բիզնեսի ազնիվ մրցակցության համար:

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը նաև մտադիր են քննարկել համագործակցությունը էկոլոգիայի, մտավոր սեփականության, պետական գնումների, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում:

Փոխանցում է euronews-ը: