28.02.2020 06:00

Թուրքիան այսուհետև սիրիական զորքերը համարում է «թշնամական թիրախներ»

Թուրքիան այսուհետև սիրիական զորքերը համարում է «թշնամական թիրախներ»

Թուրքիան որոշում է կայացրել սիրիական զորքերը թշնամական թիրախներ համարել՝ այն բանից հետո, երբ թուրք զինվորականներն Իդլիբում կրկին կրակի տակ են հայտնվել:

Այդ մասին ուրբաթ օրը տեղեկացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած՝ Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը:

«Թուրքիան այժմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի բոլոր զինվորականներին համարում է թշնամական թիրախներ»,- նրա խոսքն է մեջբերում Sabah թերթը:

Չելիկը նաև տեղեկացրել է, որ «Թուրքիայի միգրացիոն քաղաքականությունն անփոփոխ է մնում, սակայն Անկարան այլևս չի կարող զսպել սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա»:

Փոխանցում է tass.ru-ն: