28.02.2020 15:25

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է Իդլիբում անհապաղ դադարեցնել կրակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է Իդլիբում անհապաղ դադարեցնել կրակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը կոչ է արել սիրիական Իդլիբում անհապաղ դադարեցնել կրակը:

Այդ մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը մեծ անհանգստությամբ է հետևում էսկալացիային Սիրիայի հյուսիս-արևմուտքում և այն տեղեկություններին, թե տասնյակ թուրք զինվորականներ զոհվել են օդային հարվածի արդյունքում,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը: - Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և անհանգստություն է հայտնում ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում հնարավոր զոհերի կապակցությամբ»:

Փոխանցում է tass.ru-ն: