28.02.2020 16:18

ՆԱՏՕ-ն արտակարգ խորհրդակցություններ է անկացնում Թուրքիայի պահանջով

ՆԱՏՕ-ն արտակարգ խորհրդակցություններ է անկացնում Թուրքիայի պահանջով

Այսօր ՆԱՏՕ-ն Թուրքիայի պահանջով արտակարգ խորհրդակցություններ է անցկացնելու՝ Իդլիբի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու նպատակով:

Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հայտարարության մեջ, որ տարածել է կառույցի մամուլի ծառայությունը:

Անցած տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն երեք անգամ անվտանգության հարցերով խորհրդակցություններ է անցկացրել Թուրքիայի հետ՝ Սիրիայում  և Թուրքիայի սահմանային շրջաններում իրավիճակի կապակցությամբ:

Վերջին խորհրդակցությունը տեղի է ունեցել 2015 թ. նոյեմբերի 25-ին, երբ Թուրքիան դաշինքի աջակցությունն էր խնդրել ռուսաստանյան Սու-24-ը խոցելուց հետո: ՆԱՏՕ-ն քաղաքական աջակցություն էր ցուցաբերել Անկարային, սակայն ձեռնպահ էր մնացել ցանկացած գործնական գործողություններից:

Փոխանցում է tass.ru-ն: