28.02.2020 16:36

ԱՄՆ-ը մտահոգված է թուրք-սիրիական բախումների կապակցությամբ

ԱՄՆ-ը մտահոգված է թուրք-սիրիական բախումների կապակցությամբ

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել թուրք և սիրիացի զինվորականների միջև բախումների առիթով և հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում պաշտպանում է Անկարային:

Այդ մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

«Մենք կապ ենք պահպանում թուրքական իշխանությունների հետ՝ տվյալ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու և տեղերում ընթացիկ իրավիճակի մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար»,- նշել է նա:

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը «շարունակում է կոչ անել անհապաղ դադարեցնել այդ զազրելի հարձակումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի կողմից »:

 «Ինչպես հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայքլ Փոմփեոն, մենք քննարկում ենք տարբերակաները, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել Թուրքիային այդ ճգնաժամում»,- եզրափակել է ամերիկյան արտաքին քաղաքական  գերատեսչության ներկայացուցիչը:

Փոխանցում է tass.ru-ն: