28.02.2020 16:55

Մադուրո. Կոլումբիան նախանձում է Վենեսուելայի կայունությանը

Մադուրո. Կոլումբիան նախանձում է Վենեսուելայի կայունությանը

Կոլումբիայի իշխանությունները նախանձում են Վենեսուելայում գոյություն ունեցող կայունությանը և դրա համար էլ փորձում են խարխլել ներքին խաղաղությունը Բոլիվարիական Հանրապետությունում:

Նման կարծիք է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կրակասում ելույթ ունենալիս:

«Բոլոր պլանները, որ գալիս են հյուսիսից (նկատի ունի ԱՄՆ-ը) և Կոլումբիայից, մի նպատակ ունեն՝ վերջ դնել խաղաղությանը Վենեսուելայում: Որովհետև Բոգոտան նախանձում է այն կայունությանը, որն առկա է Վենեսուելայում»,- հայտարարել է Մադուրոն:

Վենեսուելայի առաջնորդի խոսքով՝ Բոլիվարիական Հանրապետությունը ապակայունացնելու բոլոր ծրագրերի ետևում կանգնած է Կոլումբիայի առաջնորդ Իվան Դուկեն:

Փոխանցում է tass.ru-ն: