28.02.2020 17:33

Covid-19-ն արդեն այցելել է բոլոր մայրցամաքներ՝ բացի Անտարկտիդայից

Covid-19-ն արդեն այցելել է բոլոր մայրցամաքներ՝ բացի Անտարկտիդայից

Կորոնավիրուսով վարակի բռնկման  դեպքեր են արձանագրվել արդեն բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից:

Ուրբաթ առավոտյան տեղեկություն է ստացվել, որ Նոր Զելանդիայում Covid-19-ի առաջին դեպքն է գրանցվել:

ԵՄ երկրներից ամենաբարդ վիճակում է շարունակում մնալ Իտալան, որտեղ վարակվել է ավելի քան 650 մարդ, 17 հիվանդներ մահացել են:

«Յուրաքանչյուր պետություն պետք է հասկանա, որ իր մոտ էլ է հատնվելու Covid-19-ով առաջին պացիենտը, և որ կորոնավիրուսի վարակը պետք է տարածվի: Որքա՞ն արագ, ի՞նչ միջոցներ պետք է ձեռք առնել, արդյո՞ք առողջապահության նախարարությունը հնարավորություն ունի համաճարակի ենթադրյալ օջախները վերահսկողության տակ պահելու: Այս հարցերին պետք է պատասխանել ուղիղ, առանց մտածելու, թե ամեն ինչ լավ կլինի, «երևի»  ինքն իրեն կանցնի: Որովհետև դա կարող է ճակատագրական սխալ լինել»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը:

Փոխանցում է euronews-ը: