28.02.2020 18:44

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Խադիջա Իսմայիլովային

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Խադիջա Իսմայիլովային

Փետրվարի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է լրագրող Խադիջա Իսմայիլովային փոխհատուցում վճարել 20 հազար եվրոյի չափով:

«Դատարանը ճանաչում է, որ իշխանությունների գործողությունները թելադրվել են անպատշաճ դրդապատճառներով և ուղղված են  եղել նրան, որ լրագրողին ստիպեն լռել և պատժել լրագրողական գործունեության համար»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը BBC-ի հետ զրույցում նշել է, որ դատարանի որոշումը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի: «Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստի կկատարենք նրա կայացրած որոշումները կանոնների համապատասխան»,- ասել է նա:

Իսմայիլովայի դեմ տարբեր մեղադրանքներ հարուցելուց հետո՝ 2015 թ. ադրբեջանական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ֆինանսական մեքենայությունների մեջ և դատապարտել յոթուկես տարվա ազատազրկման: Լրագրողուհու գործընկերների և իրավապաշտպանների ակտիվ հակազդեցության արդյունքում նրան 2016 թ. պայմանական-վաղաժամկետ ազատ էին արձակել:

Փոխանցում է BBC-ն: