01.03.2020 09:00

Նովակ Ջոկովիչը՝ Դուբայի մրցաշարի հնգակի հաղթող

Նովակ Ջոկովիչը՝ Դուբայի մրցաշարի հնգակի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 5-րդ անգամ նվաճեց Դուբայի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում սերբ թենիսիստը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ 6։3, 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 19 րոպե։ 

Այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում Ցիցիպասը պարտվել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։

Հիշեցնենք, որ Ջոկովիչն անցած ամիս նվաճել էր Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։