02.03.2020 13:54

Նեթանյահու․ «Իսրայելում Արջամկան օր չկա, բայց ես սկսում եմ ինձ զգալ Բիլ Մյուրեյի դերում»

Նեթանյահու․ «Իսրայելում Արջամկան օր չկա, բայց ես սկսում եմ ինձ զգալ Բիլ Մյուրեյի դերում»

Իսրայելում այսօր տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ՝ արդեն թվով երրորդը վերջին տարում։

Նախորդ ընտրությունների արդյունքում կառավարություն ձևավորել չհաջողվեց, և անցյալ տարեվերջին Կնեսետը ինքնալուծարվեց։

«Նախկինում մեզ մոտ ընտրություններ էին լինում մի քանի տարին մեկ, վերջերս դրանք տեղի են ունենում մի քանի ամիսը մեկ։ Մենք Արջամկան օր չունենք, բայց ես սկսում եմ ինձ զգալ այդ ֆիլմում Բիլ Մյուրեյի դերում»,- առաջիկա քվեարկության առիթով կատակել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն։

Ընտրությունները տեղի են ունենում կորոնավիրուսի բռնկման ֆոնին։ Իսրայելում, ընհանուր թվով, արձանագրվել է վարակման 10 դեպք, կարանտինում է գտնվում ավելի քան 5 հազար մարդ։ Նրանց համար իշխանությունները քվեարկության  հատուկ վրաններ են տեղադրել, որոնք գտնվում են մարդկանց կուտակումներից հեռու վայրերում։

Փոխանցում է BBC-ն։