02.03.2020 14:41

Կորոնավիրուս․ Հարավկորեական աղանդի առաջնորդները կդատվեն սպանության մեղադրանքով

Կորոնավիրուս․ Հարավկորեական աղանդի առաջնորդները կդատվեն սպանության մեղադրանքով

Կիրակի օրը Սեուլի իշխանությունները դատական հայցադիմում են ներկայացրել դատախազություն՝ ընդդեմ «Շին-չոնջիի վկայության տաճար» աղանդի 12 առաջնորդների, որոնք մեղադրվում են սպանության, վնաս պատճառելու և վարակիչ հիվանդությունների տարածման նկատմամբ վերահսկողություն սահմանելու օրենքը խախտելու համար։

Պաշտոնատար անձանց տվյալների համաձայն՝ այդ երկրում կորոնավիրուսով վարակվածության բռնկումը սկսվել է  Տեգու քաղաքից, որտեղ այդ աղանդի հետևորդները ծիսակատարության ընթացքում վարակել են միմյանց, ինչից հետո վարակն սկսել է տարածվել ամբողջ երկրում։

Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, դատական հայցն արտացոլում է Հարավային Կորեայում այդ կրոնական խմբի նկատմամբ աճող վրդովմունքի մասին, որի առաջնորդն իրեն մեսիա է անվանում։

Իշխանությունները հետազոտել են աղանդի բոլոր անդամներին՝ 230  հազար մարդու, և մոտավորապես 9 հազարը տեղեկացրել են, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունեն։ Աղանդի 88-ամյա առաջնորդ Լի Ման Հին նույնպես կորոնավիրուսի անալիզներ է հանձնել, որոնց արդյունքները դեռ հայտնի չեն։

Հարավային Կորեայի բոլոր կաթոլիկական եկեղեցիները կիրակի օրը փակ են եղել, չեղարկվել են նաև այլ հանրային միջոցառումներ, մասնավորապես՝ BTS ռոք խմբի համերգները։

Փոխանցում է BBC-ն։