02.03.2020 15:20

Թուրքիան սաստկացնում է ռազմական գործողություններն Իդլիբում

Թուրքիան սաստկացնում է ռազմական գործողություններն Իդլիբում

Թուրքիայի ՀՕՊ-ը կիրակի օրը թուրքամետ սիրիական ընդիմության վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի օդային տարածքում խոցել է  սիրիական երկու կործանիչ։ Հաղորդագրության համաձայն՝ օդաչուներին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել, և նրանք ողջ են մնացել։

Ցամաքում շարունակվում են ինտենսիվ բախումները սիրիական ընդդիմության և բանակի միջև։ Թուրքիան իր կողմնակիցներին աջակցում է կրակով՝ հարվածներ հասցնելով սիրիական հակաօդային համալիրներին և զրահատեխնիկային։

Իդլիբում լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ Սերակիբ քաղաքը ընդդիմության կողմից գրավվելուց հետո սիրիական ավիացիայի ձեռնարկած օդային գրոհի արդյունքում զոհվել էր 33 թուրք զինծառայող։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը, կիրակի օրը հանդես գալով հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ «Գարնանային վահան» անվանումն ստացած գործողության մեկնարկից ի վեր թուրքական զորքերը «չեզոքացրել են» սիրիացի  2212 կառավարական զինծառայողների, ոչնչացրել 103 տանկ, ութ ուղղաթիռ, մեկ անօդաչու սարք, ինչպես նաև հրթիռային արձակող սարքեր և այլ սպառազինություն։

Փոխանցում է BBC-ն։