Բորիս Ջոնսոնն ու Քերի Սայմոնդսը երեխայի են սպասում

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա ընկերուհի Քերի Սայմոնդսը նշանվել են և երեխայի են սպասում, հայտարարել է զույգի պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ զույգն ուրախ է հանրությանը հաղորդել Սայմոնդսի հղիության մասին։
55-ամյա Ջոնսոնը և 31-ամյա Սայմոնդսը Բրիտանիայի պատմության մեջ առաջին չամուսանցած զույգն են, որ ապրում է վարչապետական Դաունինգ-Սթրիթ, 10 նստավայրում։
Բացի այդ, վերջին 173 տարիների ընթացքում բրիտանական վարչապետի ու նրա տիկնոջ միջև տարիքային այդքան մեծ տարբերություն չի եղել․ Սայմնոդսը Ջոնսոնից փոքր է 24 տարով։
Բորիս Ջոնսոնը ամուսանցած է եղել երկու անգամ, 1987-1993-ին՝ Ալեգրի Մոսթին-Օուենի, 1993-2018-ին՝ Մարինա Ուիլերի հետ։ Ուիլերի հետ նրանք չորս զավակ ունեն։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վարչապետը կարող է լինել նաև արվեստաբան Հելեն Մաքինթայրի արտամուսնական զավակի հայրը։
2019 թ․ ռադիոշոուի ժամանակ Ջոնսոնը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե քանի երեխա ունի։
Փոխանցում է BBC-ն։