03.03.2020 13:03

Կորոնավիրուս. Վերջին տվյալներ

Կորոնավիրուս. Վերջին տվյալներ

COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում այս գիշեր անցել է 90 հազարից, սրանից 80 հազարը՝ մայրցամաքային Չինաստանում:

Նոր կորոնավիրուսով Չինաստանից դուրս վարակման դեպքեր արձանագրվել են արդեն 64 երկրներում: Ընդ որում՝ Չինաստանում իրավիճակն ավելի կայունանում է, նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ում ՉԺՀ ներկայացուցիչ Չժան Ցզյունը:

Կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն աշխարհում անցել է 3 հազարից: Իտալիայում, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվանում է վիրուսի տարածման առումով ամենաանհաջողակ երկրներից մեկը, մահացել է 52 հոգի:

Ռուսաստանյան իշխանությունները երկուշաբթի օրը հոսպիտալացրել են Իտալիայից Մոսկվա ժամանած չվերթի 13 ուղևորների՝ կորոնավիրուսով վարակված մի մոսկվացու և 11 հոգու նրա շրջապատից:

Փոխանցում է BBC-ն: