03.03.2020 13:28

Մարգարեթ Թեթչերի «անվանի» կոստյումները

Մարգարեթ Թեթչերի «անվանի» կոստյումները

Ինչպես հայտնի է դարձել օրերս հրապարակված արխիվային նյութերից, Մարգարեթ Թեթչերը իր կոստյումներն անվանել է այն համաշխարհային առաջնորդների անուններով, որոնց հետ հանդիպել է մի քանի անգամ, օրինակ՝ «Միխայիլ Գորբաչով», «Ռոնալդ Ռեյգան»:

 Անձնական օրագրում 1990-ականներին կատարված գրառումների համաձայն՝ նա հագել է «վարդագույն Շանել-Գորբաչովը» (կիսաշրջազգեստով կոստյումը), երբ այցելել է բրիտանական հանրահայտ «Թագադրման փողոցը» սերիալի նկարահանման հրապարակ:

Թեթչերի անձնական արխիվից վերջերս հրապարակված փաստաթղթերից պարզվում է, որ Բրիտանիայի առաջին կին վարչապետը ավելի հաճախ նախընտրել է իր հագուստներն անվանել խորհրդային վերջին նախագահի, քան մյուս քաղաքական գործիչների կամ անվանի մարդկանց անունով:

Ռոնալդ Ռեյգանը Թեթչերի զգեստապահարանում երկրորդ տեղն է զբաղեցրել:

Այդ զգեստապահարանում է հայտնվել նաև այն ժամանակ հայտնի հեռուստա- և ռադիոհաղորդավար Թերրի Վոգանը, որը երկար ժամանակ վարել է Եվրատեսիլի մրցույթները:

Փոխանցում է BBC-ն: