03.03.2020 13:37

Հարավային Կորեա. Աղանդի առաջնորդը ծնկաչոք ներողություն է խնդրել

Հարավային Կորեա. Աղանդի առաջնորդը ծնկաչոք ներողություն է խնդրել

Հարավկորեական «Շին-չոնջի տաճարի վկաներ» աղանդի ղեկավար Լի Ման Հին ներողություն է խնդրել երկրի ժողովրդից՝ այն բանի համար, որ, դատելով ըստ ամենայնի՝ հենց նրա աղանդի անդամներն են չկանխամտածված կերպով տարածել նոր կորոնավիրուսը Հարավային Կորեայում:

Ի նշան ափսոսանքի ու զղջման՝ մամուլի ասուլիսում Լի Ման Հին ավանդական կորեական խորը խոնարհում է կատարել, ապա ծնկի է իջել:

Հարավային Կորեայում արձանագրվել է Covid-19 նոր կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 4000 դեպք: Վարակվածների 60 %- ը այդ աղանդի անդամներ են:

«Թեպետ դա դիտավորյալ չի արվել, բայց շատերն են վարակվել: Մենք աշխատում էինք, որքան հնարավոր է՝ կանխել դա, բայց չստացվեց»,- ասել է աղանդի 88-ամյա առաջնորդը:

Փոխանցում է BBC-ն: