03.03.2020 13:41

Ընտրություններ Իսրայելում. Էքզիթ-փոլերը նախանշում են Նեթանյահուի հաղթանակը

Ընտրություններ Իսրայելում. Էքզիթ-փոլերը նախանշում են Նեթանյահուի հաղթանակը

Իսրայելում համապետական ընտրություններում, քվեարկությունից հետո ընտրատեղամասերից դուրս եկող ընտրողների հարցման տվյալներով՝ վարչապետ Բինիամին Նեթանյահուն քիչ առաջ է անցել իր հիմնական մրցակից Բեննի Գանցից:

Սրանք արդեն մեկ տարուց պակաս ժամանակամիջոցում երրորդ ընտրություններն են: Նախորդ երկուսից հետո երկու առաջատար կուսակցությունների առաջնորդներից ոչ մեկը չկարողացավ կառավարություն ձևավորել:

Նեթանյահուն, որը ղեկավարում է աջակողմյան «Լիքուդ» կուսակցությունը, փորձում է ռեկորդային՝ հինգերորդ ժամկետով զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Սակայն երկու շաբաթ հետո նրան դատաքննություն է սպասվում՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Նեթանյահուն ինքը հերքում է իր դեմ հարուցված բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով «վհուկների քաղաքական որս»:

Փոխանցում է BBC-ն: