03.03.2020 16:07

Ավստրիայի կանցլերը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա

Ավստրիայի կանցլերը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա

Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի նա անլեգալ միգրանտներին սեփական քաղաքական նպատակներով չօգտագործի ընդդեմ ԵՄ-ի։

Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցով կառավարության արտակարգ նիստից հետո։

Կանցլերի խոսքով՝ Թուրքիայից Հունաստանով Եվրամիության երկրներ անցնելու՝ անօրինական ներգաղթյալների փորձերը կազմակերպում է Թուրքիայի ղեկավարությունը։

«Հարկավոր է համատեղ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նախագահ Էրդողանը փոխի իր ոչ մարդասիրական վերաբերմունքը և չշարունակի հետագայում ևս միգրանտներին օգտագործել իր քաղաքական նպատակներով։ ․․․ Այդ մարդիկ Իդլիբից, այսինքն՝ Սիրիայից չեն փախչում Հունաստան։ Դրանք, մասնավորապես,  այն մարդիկ են, որոնք երկար տարիներ է՝ Թուրքիայում են գտնվում։ Նախագահ Էրդողանը դիտավորյալ է կազմակերպել այդ գործընթացը։ Ավտոբուսներ են տրամադրվում, ներգաղթյալներին տեղեկություններ են հաղորդվում, գիտակցաբար կազմակերպվում է այդ երթը դեպի Հունաստան։ Էրդողանը մարդկանց օգտագործում է գնդակի տեղ, որպես զենք, միջոց՝ Եվրամիության նկատմամբ ճնշում գործադրելու համար»,- նշել է Կուրցը;

Փոխանցում է BBC-ն։