04.03.2020 13:31

Տիմը ATP-ի վարկանիշային աղյուսակում առաջին անգամ բարձրացել է երրորդ հորիզոնական

Տիմը ATP-ի վարկանիշային աղյուսակում առաջին անգամ բարձրացել է երրորդ հորիզոնական

ATP-ն երկուշաբթի հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների դասակարգման աղյուսակը, որը վստահորեն շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը:

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչի մասնակից Դոմինիկ Տիմը դասակարգման աղյուսակում բարձրացել է երրորդ տեղ՝ գրանցելով իր կարիերայի լավագույն արդյունքը ATP-ի վարկանիշային աղյուսակում: 

Տիմը ցանկում շրջանցել է Ռոջեր Ֆեդերերին, ով Դուբայի մրցաշարին չմասնակցելու պատճառով 500 միավոր է կորցրել ու նահանջել չորրորդ տեղ:

Երկրորդը Ռաֆայել Նադալն է: Հնգյակը եզրափակում է Դանիլ Մեդվեդևը: Տասնյակում են նաև Ստեֆանոս Ցիցիպասը, Ալեքսանդր Զվերևը, Մատեո Բերետինին, Գաել Մոնֆիսը և Դավիդ Գոֆենը: