04.03.2020 12:02

Բորիս Ջոնսոնի «դեղատոմսը»՝ կորոնավիրուսի դեմ

Բորիս Ջոնսոնի «դեղատոմսը»՝ կորոնավիրուսի դեմ

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել է ամբողջ աշխարհում ավելի քան երեք հազար մարդու կյանք խլած  Covid-19 կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական ռազմավարությունը:

Մասնավորապես՝ բրիտանական կառավարությունը ելնում է նրանից, որ համաճարակի բարձրակետում հիվանդանոցներում կարող է հայտնվել երկրի աշխատավորների մեկ հինգերորդը:

Ըստ պլանի՝ ոստիկանությունը կզբաղվի միայն ամենալուրջ իրավախախտումներով, հիվանդանոցները առաջնահերթությունը կտան վարակվածներին, իշխանությունները կարող են սահմանափակել զանգվածային միջոցառումների անցկացումը, դպրոցները կարող են փակվել, և ընկերությունների շատ աշխատակիցներ կաշխատեն տնից:

Բորիս Ջոնսոնի խոսքով՝ ամենակարևորը, որ պետք է անի յուրաքանչյուր բրիտանացի՝ վիրուսով չվարակվելու համար՝ «ձեռքերը օճառով ու տաք ջրով լվանալ ճիշտ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ Happy Birthday երգը երկու անգամ երգելու համար»:

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3159-ի: Վարակվածների թիվը մոտենում է 93 հազարի:

Փոխանցում է BBC-ն: