04.03.2020 13:57

Նեթանյահու. «Մենք լիմոններից լիմոնադ ստացանք»

Նեթանյահու. «Մենք լիմոններից լիմոնադ ստացանք»

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է իր հաղթանակը համապետական ընտրություններում:

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Նեթանյահուի կուսակցությունը մի քիչ առաջ է անցել իր հիմնական մրցակից Բեննի Գանցից:

Ավելի ուշ Նեթանյահուն տեղեկացրել է, որ աջակողմյան և կրոնական կուսակցությունների առաջնորդների հետ պայմանավորվել է հանդիպել՝ կայուն և ուժեղ կառավարություն ձևավորելու համար:

«Սա «Լիքուդի» առաջնորդությամբ աջ ճամբարի մեծ հաղթանակն է: Մենք մի քանի բարդ ընտրարշավներ անցանք, և արդեն ժամանակն է դադարեցնելու ընտրությունների շարքը և կառավարություն ձևավորելու»,- ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Թել-Ավիվում կուսակցության շտաբում:

«Մեր հակառակորդներն ասում էին, թե Նեթանյահուի դարաշրջանն ավարտված է, բայց մենք հավաքեցինք մեր բոլոր ուժերը և շրջեցինք իրավիճակը: Մենք լիմոնները վերածեցինք լիմոնադի»,- հավելել է Իսրայելի վարչապետը:

Փոխանցում է BBC-ն: