04.03.2020 14:42

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը շարունակում է թեկնածուի «որոնումները»

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը շարունակում է թեկնածուի «որոնումները»

«Սուպերերեքշաբթի» ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները քվեարկել են 14 նահանգներում:

Նախնական տվյալներով՝ առաջատարը նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Նրա հիմնական մրցակիցը՝ սենատոր Բեռնի Սանդերսը, սակայն, հաղթել է բնակչության և պատվիրակների թվով ամենախոշոր նահանգում՝ Կալիֆոռնիայում:

Բայդենն առաջ է անցել Մինեսոթայում, Օկլահոմայում, Արկանզասում, Ալաբամայում, Թենեսիում, Հյուսիսային Կառոլինայում, Վիրջինիայում և Մասաչուսեթսում:

Սանդերսը, ըստ ամենայնի՝ հաղթում է Կոլորադոյում, Յուտայում և իր հայրենի նահանգում՝ Վերմոնթում:

Թեքսասում և Մենում հաշվարկը դեռ չի ավարտվել:

Փոխանցում է BBC-ն: