04.03.2020 15:10

Դատախազը կոչ է անում չքաղաքականացնել Ատամբաևի դատաքննությունը

Դատախազը կոչ է անում չքաղաքականացնել Ատամբաևի դատաքննությունը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ձերբակալման ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կարիք չկա քաղաքականացնելու, լրագրողներին հայտարարել է դատախազ Թեմիրբեկ Բեկմամատովը Բիշքեկի շրջանային դատարանում:

«Ոչ մեկը դատավարության կողմերի իրավունքների ոտնահարում թույլ չի տալիս, ուստի պետք չէ քաղաքականացնել այս գործը»,- հայտարարել է պետական մեղադրողը:

Դատախազի խոսքով՝ որոշակի ուժեր փորձում են դատավարությունը տեղափոխել քաղաքական հարթություն՝ այն պատճառով, որ դատական նիստերը դռնփակ են անցկացվում:

«Սրանք ընդամենը նախնական լսումներ են, արդյո՞ք դատավարությունը փակ կամ բաց ռեժիմով կլինի՝ կորոշի դատարանը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2019 թ. օգոստոսի 7-8-ին Ղրղզստանի հատուկ ծառայությունները մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում՝ նախկին նախագահ Ատամբաևի նստավայրում, նրան ձերբակալելու գործողություն անցկացրին: Նախկին նախագահի կողմանկիցների և ուժային կառույցների ներկայացուցիչների միջև երկկողմ բախումների ընթացքում  զոհվեց մեկ հատուկջոկատային, վիրավորվեց 136 մարդ:

Ատամբաևը զրկվեց նախկին նախագահի ստատուսից և մեղադրվեց ծանր և հատկապես ծանր հանցագործություններում:

Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իրեն և իր կողմնակիցներին ներկայացված բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում:

Փոխանցում է ria.ru-ն: