04.03.2020 16:18

ՌԴ ԱԳՆ. «Հնդկաստանը և Պակիստանը միջուկային տերություններ ճանաչելը աղետ կլինի»

ՌԴ ԱԳՆ. «Հնդկաստանը և Պակիստանը միջուկային տերություններ ճանաչելը աղետ կլինի»

Հնդկաստանը և Պակիստանը միջուկային տերություններ ճանաչելը աղետաբեր կլինի ՄԻջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ սպառազինության չտարածման և վերահսկողության հարցերով վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը:

«Աշխարհը սրընթաց զարգանում է, տեխնոլոգիաները, այդ թվում՝ միջուկային, հասանելի են դառնում պետությունների ավելի լայն շրջանակի, և այն, որ Պակիստանը, Հնդկաստանն ու Իսրայելը, որոշ գնահատականներով՝ միջուկային զենք ունեն, չի նպաստում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ամրապնդմանը:

Սակայն ոչ մի դեպքում չի կարելի այս համատեքստում խոսել այն մասին, թե կարելի է Պակիստանը և Հնդկաստանը, որպես միջուկային տերություններ, միացնել պայմանագրին: Նման ճանաչումը աղետաբեր կլինի հենց պայմանագրի համար»,- շեշտել է Երմակովը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի՝ ուժի մեջ մտնելու 50-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում:

Փոխանցում է ria.ru-ն: