04.03.2020 17:27

Աբխազիայի նախագահի թեկնածուի մոտ երկկողմանի թոքաբորբ է հայտնաբերվել

Աբխազիայի նախագահի թեկնածուի մոտ երկկողմանի թոքաբորբ է հայտնաբերվել

Կրասնոդարում բժիշկները Աբխազիայի ընդդիմության առաջնորդ, նախագահի պաշտոնի թեկնածու Ասլան Բժանիայի մոտ երկողմանի թոքաբորբ են հայտնաբերել, հաղորդել է Աբխազիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այժմ Բժանիան «ինտենսիվ բուժում է ստանում՝ ակնհայտ դրական դինամիկայով»,- նշել են գերատեսչությունում:

Երկուշաբթի Բժանիան կտրուկ վատացել էր և անմիջապես հոսպիտալացվել Սոչիում: Ինչպես այն ժամանակ Интерфакс-ին տեղեկացրել էր աղբյուրը, նրան դեղորայքային կոմայի մեջ են գցել, որպեսզի հնարավոր լինի տեղափոխել Կրասնոդարի հիվանդանոց: Երեքշաբթի աղբյուրը հաղորդել էր, որ Բժանիան դուրս է եկել կոմայից:

Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգամբան չորեքշաբթի Սուխումիում հանդիպել է ՌԴ դեսպան Ալեքսեյ Դվիյանինի հետ: «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի Դաշնության մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ պետական լրատվամիջոցների վրա, որոնք լուր են տարածել խորհրդարանի պատգամավոր, նախագահի թեկնածու Ասլան Բժանիայի թունավորման վերաբերյալ: Դա գնահատում ենք որպես Աբխազիայում հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու անսքող փորձ, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիական դիմակայության»,- հայտարարել է նախագահի պաշտոնակատարը:

Փոխանցում է Interfax-ը: