05.03.2020 09:33

ՀԱԿ-ը «Այո»-ին տրամադրել է 1285 հանձնաժողովականի ցուցակ, նշանակվել է միայն 179-ը. փոխարենը նշանակվել են ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ. 1in.am

ՀԱԿ-ը «Այո»-ին տրամադրել է 1285 հանձնաժողովականի ցուցակ, նշանակվել է միայն 179-ը. փոխարենը նշանակվել են ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ. 1in.am

1in.am-ը գրում է.

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ տեղամասային հանձնաժողովների ձևավորման հարցը և հանձնաժողովներում ընդգրկված անձանց թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարներն արդեն կատարել են նշանակումներ։ 2008 տեղամասում «Այո»-ն երկու հանձնաժողովական ունի, մինչդեռ «Ոչ»-ը՝ 1975 տեղամասում։ Մամուլն արդեն գրել է, որ «Այո»-ի հանձնաժողովական տեղերում նշանակվել են նախկինում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ։ Այս փաստը, սակայն, իշխանությանը անհանգստանալու պատճառ չի տալիս։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ով ուզում է հանձնաժողովում նշանակված լինի, չի կարող կեղծել ընտրությունները, և նա, ով օրենքը կխախտի, պատասխան կտա։

Հովակիմյանը նաև ասել էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը 400 հոգանոց ցուցակ է ներկայացրել, սակայն երկու անդամ է ընտրվել։ Կոնգրեսի հետ էլ համագործակցում են, նրանցից միայն մի մասն է ընդգրկվել, թեև ծավալուն ցուցակ են ներկայացրել: «Մենք առաջարկել ենք, որ մեր գործընկերները տեղամասերում ներառված լինեն որպես վստահված անձեր, որպեսզի մարդիկ պրոցեսին մասնակից լինեն»,- ասել էր պատգամավորը։

Կոնգրեսի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը, սակայն, 1in.am -ի հետ զրույցում ասել է, որ հանձնաժողովները համալրելու համար լիցենզավորված անձանց տրամադրելու առաջարկությամբ «Այո»-ի թիմն իր սեփական նախաձեռնությամբ է դիմել Կոնգրեսին: Կոնգրեսը տրամադրել է 1285 մարդկանց ցուցակ, որոնցից նշանակվել են 179-ը:

«Անկեղծ ասած՝ մեզ համար սա մի քիչ հասկանալի չէ, քանի որ նախապես ասվել էր, որ բոլորն էլ կընդգրկվեն: Իսկ հիմա պարզվում է, որ հանձնաժողովականների մեծամասնությունը կազմում են հանրապետականներ, դաշնակցականներ, ՕԵԿ-ականներ և այլն, ընդ որում՝ նրանցից շատերը անցյալում աչքի են ընկել ակտիվ ընտրակեղծարար ջանքերով: Կարծում եմ՝ «Այո»-ի շտաբի համար նման պատկերը պետք է սառը ցնցուղ լինի, և քանի ուշ չէ, պետք է էապես վերակառուցել հանրաքվեի հետ կապված կազմակերպական մոտեցումները»,- նշել է Խաչատրյանը։