05.03.2020 13:46

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը դուրս է եկել նախագահական մրցապայքարից

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը դուրս է եկել նախագահական մրցապայքարից

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, մեդիամագնատ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը «սուպերերեքշաբթիի» ընթացքում դեմոկրատական փրայմերիզներում անհաջողություն կրելուց հետո հայտարարել է, որ դադարեցնում է պայքարը Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ առաջադրվելու համար:

Այժմ Բլումբերգը, որ իր քարոզարշավի վրա սեփական գրպանից ծախսել է ավելի քան 600 մլն դոլար, հայտարարել է, որ աջակցում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:

«Երեք ամիս առաջ ես մրցապայքարի մեջ մտա, որպեսզի հաղթեմ Դոնալդ Թրամփին: Այսօր ես լքում եմ մրցապայքարը՝ նույն նպատակով,- ասվում է նախկին քաղաքապետի հայտարարության մեջ:- Ես միշտ հավատացել եմ, որ Դոնալդ Թրամփին հաղթելու համար պետք է, նախ, համախմբվել ամենամեծ շանսերն ունեցող թեկնածուի շուրջ: Երեկվա քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ այդ թեկնածուն իմ բարեկամ և հրաշալի ամերիկացի Ջո Բայդենն է»:

Փոխանցում է BBC-ն: