05.03.2020 14:00

Էրդողանը և Պուտինը կբանակցեն Սիրիայում կրակի դադարեցման հարցով

Էրդողանը և Պուտինը կբանակցեն Սիրիայում կրակի դադարեցման հարցով

Անկարան հուսով է պայմանավորվել Մոսկվայի հետ՝ Իդլիբ նահանգում սիրիական կառավարական բանակի հարձակողական գործողությունները դադարեցնելու և կրակի դադարեցման ռեժիմ սահմանելու վերաբերյալ:

Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների նախօրեին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նաև հաստատել է, որ Միացյալ Նահանգներից խնդրել է Անկարային զինամթերք տարամադրել՝ Իդլիբում իրականացվելիք գործողությունների համար:

Գագաթնաժողովը տեղի է ունենալու այսօր Մոսկվայում:

Կրեմլում նշել են, որ ակնկալում են հասնել «ճգնաժամի պատճառների միասնական ըմռնման»:

Քաղաքագետների կարծիքով՝ բանակցությունները հեշտ չեն լինի:

Փոխանցում է euronews-ը: