05.03.2020 14:21

Թրամփ. ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Թրամփ. ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնություն ցույց տալ Իրանին նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, եթե իսլամական հանրապետությունը ընդունի այդ առաջարկը:

Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը ցուցադրվել է երեկ երեկոյան:

«Մենք կորոնավիրուսի դեմ պայքարելու հարցում շատ ուրիշ երկրների էլ ենք աջակցում: Կարող ենք նաև Իրանին օգնել, եթե նրանք ցանկանան: Նրանք չափազանց շատ են տուժել»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն Շվեյցարիայի իշխանությունների միջոցով նույն նպատակով օգնության առաջարկ է արել Իրանին:

Իրանական ԱԳՆ-ն Վաշինգտոնի առաջարկը ծիծաղելի է համարել: Թեհրանի կարծիքով՝ պետքարտուղարության այդ հայտարարությունը քաղաքական խաղ է: Դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ երկրի արտաքին գործերի նախարարությունը սերտ կապեր ունի շատ պետությունների հետ և կարող է ապահովել դեղորայքի և հիգիենայի պարագաների պահանջմունքը:

Փոխանցում է tass.ru-ն: