05.03.2020 15:21

Վեց երկրներ ստեղծել են ԵՄ-ի Կիբեռնետիկական ուժեր

Վեց երկրներ ստեղծել են ԵՄ-ի Կիբեռնետիկական ուժեր

Եվրոպական վեց պետություններ հիմնել են արագ արձագանքման Եվրամիության Կիբեռնետիկական ուժեր՝ Լիտվայի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդել է BNS գործակալությունը, պայմանագրի վերաբերյալ հուշագիրը Լիտվան, Էստոնիան, Խորվաթիան, Լեհաստանը, Նիդեռլանդները և Ռումինիան ստորագրել են Զագրեբում, որտեղ տեղի էր ունենում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը:

Պայմանագրի համաձայն՝ տարբեր երկրներում հերթապահություն կանցկացնի միջազգային թիմը, որը պատրաստ կլինի ցանկացած պահի արձագանքել կիբեռգրոհին: Այդ թիմը, կազմավորված քաղաքացիական անձանցից և զինվորականներից, վտանգավոր կիբեռմիջադեպի պարագայում՝ վիրտուալ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ֆիզիկապես կմիանա միջադեպի ոչնչացմանը և հետաքննությանը:

Լիտվայի հետախուզական ծառայություններն անցյալ ամիս հայտարարել են, որ Լիտվայի կիբեռտարածքում Ռուսաստանի և Չինաստանի կիբեռնետիկ հզորությունների վնասարար գործունեություն է նկատվում:

Փոխանցում է Interfax-ը: