05.03.2020 15:46

Վախճանվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պերես դե Կուելյարը

Վախճանվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պերես դե Կուելյարը

100 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար և Պերուի նախկին վարչապետ Պերես դե Կուելյարը:

Պերես դե Կուելյարը աշխարհում ամենատարեց քաղաքական գործիչներից մեկն էր: Նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է անընդմեջ երկու ժամկետով՝ 1982-1991 թթ.:

Իր գործունեության ընթացքում դե Կուելյարը կարողացել է հասնել նրան, որ  խաղաղության մի շարք կարևոր պայմանագրեր ստորագրվեն Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում: Նրա ամենակարևոր ձեռքբերումն են համարվում 1988 թ., ութամյա զինված հակամարտությունից հետո՝ կրակի դադարեցման վերաբերյալ բանակցությունները Իրանի և Իրաքի միջև:
«Նա փորձառու պետական գործիչ էր, նվիրյալ դիվանագետ, նա մեծ ազդեցություն է գործել Միավորված ազգերի կազմակերպությունում և ամբողջ աշխարհում»,- ասել է ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը:

Փոխանցում է BBC-ն: