06.03.2020 13:01

Սուլշեր. Մի օր Ռունիին կներկայացնեմ որպես ՄՅՈՒ-ի մարզիչ

Սուլշեր. Մի օր Ռունիին կներկայացնեմ որպես ՄՅՈՒ-ի մարզիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը կարծում է, որ Ուեյն Ռունին մի օր կկարողանա զբաղեցնել իր տեղը:

Այսօր «Յունայթեդը» կկանգնի իր  նախկին ավագի և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի դեմ՝ Անգլիայի գավաթի խաղարկությունում:

«Դերբիում» 34-ամյա Ուեյնը տեղափոխվեց որպես խաղացող-մարզիչ՝ հստակ ցույց տալով մարզչական կարիերայի հետ կապված իր մտադրությունները, և Սուլշերը պատրաստ է մի քանի խորհուրդ տալ իր նորաթուխ գործընկերոջը.

- Կարո՞ղ եմ նրան ներկայացնել որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Այո: Դա կախված է նրանից, թե որքան ես փորձել և ինչքան ես ուզում դա: Դուք անձնական կյանք չես ունենա, բայց սա ֆուտբոլը խաղալուց հետո երկրորդ լավագույն բանն է: Վստահ եմ՝ կաննախկին շատ  խաղացողներ և մարզիչներ, ովքեր ցանկանում են իմ աշխատանքը, – Սուլշերի խոսքերն է մեջբերում The Telegraph- ը: